Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման ազգային վարչությունը նախազգուշացում է տարածել, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերն արձագանքում են հրթիռային սպառնալիքին, հայտնում է Al Jazeera-ն:
Այս հայտարարությանը նախորդել էր մոտ երկու ժամ առաջ ստացված նմանատիպ նախազգուշացումը, որն առաջինն էր իր տեսակի մեջ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր:
Իր հերթին, Արաբական Միացյալ Էմիրությունների Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի ՀՕՊ միջոցները ներկայում պայքարում են Իրանից արձակված հրթիռային հարվածների և մոտեցող անօդաչու թռչող սարքերի դեմ: Նախարարությունը հաստատում է, որ երկրի տարբեր հատվածներում լսվող ձայները Արաբական Միացյալ Էմիրությունների ՀՕՊ համակարգերի բալիստիկ հրթիռների, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի որսման արդյունք են:
«Արաբական Միացյալ Էմիրությունների հակաօդային պաշտպանության համակարգերն ակտիվորեն արձագանքում են հրթիռների և անօդաչու թռչող սարքերին առնչվող սպառնալիքներին: Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ամբողջ երկրում լսվող ձայները հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ շարունակվող մարտական գործողությունների հետևանք են»,- նշվում է երկրի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
تتعامل حالياً الدفاعات الجوية الإماراتية مع اعتداءات صاروخية وطائرات مسيرة قادمة من ايران وتؤكد وزارة الدفاع أن الاصوات المسموعة في مناطق متفرقة من الدولة هي نتيجة تعامل منظومات الدفاعات الجوية الإماراتية للصواريخ الباليستية، والجوالة والطائرات المسيرة.
— وزارة الدفاع |MOD UAE (@modgovae) May 4, 2026
UAE Air Defences system… pic.twitter.com/fEiog7SwQq



























