ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ցավում է այն դաշնային ծառայողների համար, որոնց աշխատատեղերը կրճատել է, սակայն պնդել է, որ ի վերջո օգնել է նրանց՝ պնդելով, թե այժմ նրանք ավելի լավ աշխատատեղեր ունեն. հայտնում է NBC News-ը:
«Մենք կրճատել ենք հսկայական քանակությամբ պետական հաստիքներ, և ես ցավում եմ բոլորի համար»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած փոքր բիզնեսի միջոցառման ժամանակ:
Նա հավելել է. «Այժմ ես նրանց դուր եմ գալիս, որովհետև նրանք հեռացան, մասնավոր հատվածում գտան աշխատանք, որն իրենց ավելի է դուր գալիս, և նրանց վճարում են երբեմն երկու-երեք անգամ ավելի շատ»:
Թրամփը կրճատել է ավելի քան 300 հազար աշխատատեղ կառավարությունում՝ այժմ արդեն լուծարված Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) միջոցով:
Անցյալ ամիս NBC News-ը հաղորդել էր, որ դաշնային ծառայողներն ամեն կերպ փորձում են աշխատանք գտնել DOGE-ի հետ կապված ազատումներից հետո:





























