Հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները «տարվա ամենամեծ իրավախախտ» են ճանաչել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն, իսկ «լավագույն իրավապաշտպան»՝ Սանդրո Գիրգվլիանիի մորը՝ ներկայումս մահացած Իրանա Էնուկիձեին:
Ինչպես գրում է վրացական «Ռեզոնանսի» թերթը, «Ջազու» ակումբում կայացած խորհրդաժողովում քվեարկություն է անցկացվել: Սահակաշվիլուն «տարվա ամենամեծ իրավախախտ» ճանաչելու օգտին քվեարկել է 37 մարդ, իսկ «լավագույն իրավապաշտպանը» ստացել է 7 ձայն: Իրավապաշտպանների ցանկում երկրորդը Իլյա Երկրորդ պատրիարքն է, իսկ 3-րդ եւ 4-րդ տեղերը զբաղեցրել են Դավիթ Լիլուաշվիլին եւ Իրմա Ինաշվիլին:




























