19 հոգի զոհվել են Թուրքիայի արեւմուտքում՝ Բուրսա նահանգի ածխահանքերից մեկում պայթյունի հետեւանքով: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան: Աշխատանքի եւ սոցիալական անվտանգության նախարար Օմեր Դինչերը, որ եղել է դեպքի վայրում, հայտարարել է, թե որոնողական-փրկարարական աշխատանքները արդյունք չեն տվել: «9 հոգի մահացել են»,- նշել է նախարարը:

Այսօր առավոտյան հաջողվել է հայտնաբերել 9 զոհվածների մարմինները: Ներկայումս որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ինչպես հաղորդում է TRT-ն, 4 հանքափորների հաջողվել է փրկվել: Նրանց առողջական վիճակը բավարար է: