Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 16-ին, հիմնականում օրվա երկրորդ կեսին, սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավարևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչև 15-18 մ/վ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +28+30։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +20+25,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+23,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+27,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +18+23, 

Լոռիում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +22+26,

Տավուշում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +26+30,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +18+22,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,

Արարատում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +29+31, 

Արմավիրում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+31, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +19+22,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +28+31,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +26+29,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+24։