Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 17-ին՝ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավ-արևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +29+31։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +21+26,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +21+24,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +25+28,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+24, 

Լոռիում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+27,

Տավուշում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +29+33,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +19+23,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +24+29,

Արարատում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+33, 

Արմավիրում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+33, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +21+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +30+34,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +29+33,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27։