Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 19-ին, հիմնականում երեկոյան ժամերին, սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավարևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, սակայն կիրակի օրը կրկին կնվազի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +34+36։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +23+27,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +30+33,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+26,
Լոռիում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+26,
Տավուշում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +28+32,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +29+34,
Արարատում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +34+36,
Արմավիրում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+36,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +23+27,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+36,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +32+36,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+29։



























