2012 թ. առաջին եռամսյակի տվյալներով` Հայաստանում կտրուկ աճել է օղու եւ կոնյակի արտադրությունը: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` արտադրվել է 3.9 մլն լիտր կոնյակ, որը 35%-ով գերազանցում է 2011 թ. առաջին եռամսյակի ցուցանիշը:
Օղու արտադրությունը կազմել է 1.7 մլն լիտր, սակայն աճն ավելի զգալի է` 72.3%: Որոշ աճ կա նաեւ գինու արտադրությունում` 13%, արտադրվել է 992 հազ. լիտր գինի:
Սակայն կիսով չափ նվազել է շամպայն գինիների արտադրությունը` 19.7 հազ. լիտր:
Արտադրվել է մոտ 1.7 մլն լիտր գարեջուր, աճը 2011 թ. առաջին եռամսյակի նկատմամբ 5.3% է:




























