Նյու Վորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին խոստովանել է, որ քաղաքը չունի այնպիսի լիազորություններ, որոնք թույլ կտային Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) ձերբակալության օրդերով ձերբակալել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին։

«Բացարձակապես ակնհայտ է, որ մենք սեփական իրավական լիազորություններ չունենք [Միջազգային քրեական դատարանի] այս օրդերն իրագործելու համար։ Այնուամենայնիվ, դաշնային կառավարությունն ունի նման լիազորություններ, և ես կոչ եմ անում նրան միանալ ՄՔԴ-ին և կատարել այս օրդերը»,- X-ում հրապարակված տեսանյութում ասել է Մամդանին։

Ավելի վաղ Նյու Յորքի քաղաքապետը հայտարարել էր, որ քաղաքի իրավական դեպարտամենտը ուսումնասիրում է Նեթանյահուին ՄՔԴ-ի օրդերով ձերբակալելու հնարավորությունները՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթին մասնակցելու նպատակով նրա այցի դեպքում։ Ի պատասխան սրան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծել էր, որ ոչ ոք և ոչ մի ձևով չի կարողանա ձերբակալել Նեթանյահուին ԱՄՆ կատարած այցերի ժամանակ։

2024 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն ձերբակալության օրդերներ էր տվել Նեթանյահուի և պաշտպանության նախկին նարար Յոավ Գալանտի նկատմամբ՝ Գազայի հատվածում հակամարտության հետ կապված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքներով։ Իսրայելը և ԱՄՆ-ը չեն ճանաչում դատարանի իրավասությունը։