Ականազերծողներն ավարտել են պայթուցիկ սարքի վնասազերծումը Մոզդոկ-Թբիլիսի գազատարի մոտ՝ Ինգուշիայի Մալգոբեկյան շրջանի Աչալուկ գյուղի հատվածում: Ներկայումս, ըստ «Ինտերֆաքսի», լուծվում է գազի առաքման վերականգնման հարցը:
Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, պայթյունի սպառնալիքի պատճառով դադարեցվել է գազի մատակարարումը Ռուսաստանից Վրաստան եւ Հայաստան: Ականազերծման ժամանակ իշխանությունները կրճատել են գազի մատակարարումը Ինգուշիա եւ Հյուսիսային Օսիա: Վրաստանի գազամատակարումը չէր դադարեցվել, քանի որ երկիրը գազ ստանում էր Ադրբեջանից: Իր հերթին Հայաստանի գազասպառողների մատակարարումը նույնպես իրականացվել է առանց սահմանափակումների՝ Աբովյանի գազապահեստարանների հաշվին:




























