Օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Բավրա-Գյումրի-Երևան ավտոճանապարհի 114-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 23-ամյա Նարեկ Կ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 35-ամյա Գուրգեն Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդներից Գուրգեն Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։