ԼՂՀ 100 գլուխ շվեյցարական ցեղատեսակի կովեր են ներկրվել։
Կենդանիները 8 օրվա ճանապարհ են կտրել. նրանք Շվեյցարիայից հասել են Բուլղարիա, ապա ծովային ճանապարհով Փոթիի նավահանգիստ, այնտեղից էլ Լեռնային Ղարաբաղ։
Մասնագետները կարծում են, որ կենդանիները անհարմարություն չեն զգա աշխարհագրական նոր գոտում, քանի որ Շվեյցարիայի եւ Լեռնային Ղարաբաղի կլիմաները չեն տարբերվում միմյանցից։
«Եղջերավորների մի մասին մենք կօգտագործենք իբրեւ կաթնատու, իսկ մյուս մասին՝ որպես մսատու ցեղատեսակ»,- ասել է ԼՂՀ Գյուղատնտեսության նախարար Գրիգորի Գասպարյանը։
Կովերը, մասնագետների հավաստմամբ, օրական 16-ժամյա խնամքի կարիք ունեն։ Կերի հարցում նրանք այնքան էլ պահանջկոտ չեն, սակայն նրանց խմելու ջուրը պետք է մաքուր լինի։
Ֆերմայում գործելու է աշխատանքների ավտոմատացված համակարգ։ Նախատեսվում է մոտ ցանքատարածություններում համապատասխան մշակաբույսեր աճեցնել։




























