Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 9-ի նիստում քննարկվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Ծովինար Վարդանյանի թեկնածությունը։

Վերջինիս կենսագրությունը ներկայացրել է իշխող կուսակցության մեկ այլ պատգամավոր։

Որոշակի քննարկումներից հետո, ձայների մեծամասնությամբ, Ծովինար Վարդանյանն ընտրվել է նշված հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։