Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի յսօրվա՝ սեպտեմբերի 9–ի նիստում, հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել նրա թեկնածությանը, սակայն Ղազարյանը ստացել է անհրաժեշտ թվով ձայներ և ընտրվել այս պաշտոնում։
Նրա թեկնածությունը ներկայացրել է Մարիա Կարապետյանը։




























