Չինաստանում օգոստոս ամսվա ընթացքում տարերային աղետների հասցրած վնասը կազմել է 36,03 մլրդ յուան (երկրի ԿԲ ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,33 մլրդ դոլար), զոհվել կամ մինչ օրս անհետ կորած է համարվում 595 մարդ։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ինչպես նշվել է գերատեսչության WeChat սոցիալական ցանցի էջում, անցած ամսվա ընթացքում Չինաստանում բնական աղետների գոտիներում հայտնվել է 12,62 մլն մարդ, այդ թվում՝ 1,18 մլն բնակիչ ենթարկվել է շտապ տարհանման։
Օգոստոսին Չինաստանին ամենամեծ վնաս հասցրած տարերային աղետների շարքում նշվել են թայֆունները, ջրհեղեղները և սողանքները։ Աղետների հետևանքով ավերվել է ավելի քան 400 բնակելի շենք, ևս 5,9 հազար տուն վնասվել է։ Բացի այդ, տուժել են 8 57,4 հազար հա գյուղատնտեսական հողատարածքներ։





























