ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անցկացվող ՆԱՏՕ-ի համաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Աբդուլլահ Գյուլը շնորհավորել է Ֆրանսուա Օլանդին՝ նշելով, որ Թուրքիան ցանկանում է թուրք-ֆրանսիական հարաբերություններում նոր սպիտակ էջ բացել։

Երկու ղեկավարների հանդիպման օրակարգում է եղել նաեւ Սիրիայի իրադարձությունները։ Օլանդը նշել է, թե Թուրքիան Սիրիայի հետ կապված զարգացումներում կարեւոր դերակատարություն է ստանձնել։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանության թեման չի քննարկվել։