Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հերքել է իր անձի շուրջ տարածված տեղեկությունները, ըստ որոնց, ինքը ազատվել է աշխատանքից:
«Իմ վերաբերյալ վերջին օրերին ֆանտաստիկ ժանրի մի շարք հրապարակումներ եղան մամուլում՝ սկսած իմ հարսանիքի քավորի անձի մասին ստից (Զոլյանն իմ քավորը չէ), վերջացրած հետագա գործունեության ծրագրերով (որոնցից ես էլ տեղյակ չէի) եւ իմ ղեկավարի հետ հարաբերություններով: Այդ ամենն այն աստիճան սուտ է, որ նույնիսկ հերքման կարիք էլ չունի: Ստահոդ լուրեր տարածողներին համար. ես շարունակում եմ աշխատել որպես ԱԳՆ մամլո քարտուղար եւ չեմ պատրաստվում փոխել աշխատանքս»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:


























