Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը կհրաժարվի նախարարի պորտֆելից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախարարի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: Նրա փոխանցմամբ` սահմանված կարգով, երբ ամբողջ կառավարությունը հրաժարական կտա, նա եւս հրաժարական կտա եւ կմնա կուսակցությունում:

Իվետա Տոնոյանը նշեց, որ առայժմ նախարարը շարունակում է պաշտոնավարումը, եւ հետագա անելիքների մասին դեռ հստակ բան չեն կարող ասել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը:

Նշենք, որ այս կառավարությունում ԲՀԿ-ն ունի չորս նախարարի եւ երկու մարզպետի պորտֆել: Առայժմ հայտնի չէ, թե նրանք կշարունակեն աշխատել նոր ձեւավորվելիք կառավարությունում, թե` ոչ: