Թերթը գրում է, որ ՀՀՇվարչության նախկին նախագահ, այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արարատ Զուրաբյանը տեւական ժամանակ է՝ դադարեցրել է իր շփումներն այդ կուսակցության հետ:
«Ինչպես պնդում են թերթի աղբյուրները, այն բանից հետո, երբ ԱԴԿ-ն մտավ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակ՝ առանց դաշինք կազմելու, Զուրաբյանը հայտարարել էր, թե դա նվաստացուցիչ է իրենց կուսակցության համար, եւ հրաժարվել էր ցուցակում տեղ զբաղեցնելուց:
Դրանից հետո Զուրաբյանը սառեցրել է իր հարաբերությունները ԱԴԿ ու նրա ղեկավարության հետ. նա չմասնակցեց այդ կուսակցության քարոզարշավին, հիմա էլ չի գնում գրասենյակ: Հատկանշականն այն է, որ Զուրաբյանը նախկինում միշտ մասնակցել է ԱԴԿ-ի եւ հատկապես ԱՄՆ դեսպանի, դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումներին: Մինչդեռ այս անգամ նա բացակայել է հանդիպումից:
Երեկ փորձեցինք ԱԴԿ-ից կամ Զուրաբյանից պարզաբանումներ ստանալ, բայց ոչ ոք չէր պատասխանում հեռախոսազանգերին»,- գրում է թերթը:


























