Թերթը գրում է, որ  օրերս Սյունիքի մարզում գտնվող «Որսկան» ռեստորանային համալիրում իրար են հանդիպել ՀՀ գործարար դաշտում հայտնի մոնոպոլիստներ Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղն ու Մաքսիմ Հակոբյանը, որոնց զրույցը, ըստ թերթին հասած լուրերի, բավականին հետաքրքիր ավարտ է ունեցել:

Գործարար շրջանակներին մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ի հետ ջերմագին հարաբերությունների մեջ գտնվող երեւելի դեմքերը միասին քննարկել են 2012 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Մաքսիմ Հակոբյանն էլ ակնարկել է, թե ՀՀԿ-ի վարկանիշն էլ շատ բարձր չէր, եւ որ, օրինակ, իրենց մարզում, ՀՀԿ-ն ձայն է հավաքել իր եւ Սուրեն Խաչատրյանի տիտանական աշխատանքի շնորհիվ միայն: «Արդյունքում` Մոլիբդենի Մաքսիմը Ֆլեշին շատ նուրբ ձեւով հասկացրել է, որ վատ չէր լինի, եթե առաջիկայում իր մեծագույն ցանկություններից մեկը կատարվեր, ու իր պատգամավոր որդին ՀՀԿ քվոտայով դառնար Սյունիքի մարզպետ: Նույն լուրերի համաձայն, ասում են, որ Ֆլեշի Բարսեղը այդ առթիվ կոնկրետ կարծիք է հայտնել` խոստանալով թեման այդ ուղղությամբ զարգացնել` որտեղ որ պետք է»,- գրել է թերթը: