Թերթը գրում է, որ Հանրապետության օրվա առիթով Սարդարապատում կազմակերպված տոնակատարությանը չի մասնակցել Հովիկ Աբրահամյանը:

«Պարզվում է՝ բազմաթիվ ՀՀԿ-ականներ հրավիրված չեն եղել տոնակատարությանը: Հրավիրող կողմը եղել է ՀՀ կառավարությունը: ՀՀԿ-ականները կատակում էին, որ կառավարությունը դեռ հույս ունի, որ Սերժ Սարգսյանը մինչեւ մայիսի 30-ը կփոշմանի ու Աբրահամյանին ԱԺ նախագահ չի առաջարկի:

Ի դեպ, այս անգամ ՀՀԿ գործկոմի նիստը տեղի է ունենալու ոչ թե հինգշաբթի, այլ չորեքշաբթի`  մայիսի 30-ին, որովհետեւ հինգշաբթի օրը մեկնարկելու են նորընտիր պառլամենտի աշխատանքները»,- գրում է «Հրապարակը»: