ՀՀԿ ծավալած քաղական գործունեությունն այնպիսին չի եղել, որից հնարավոր լիներ հետեւություն անել, որ վերջինս շահագրգիտ է հիմնական մարտահրավերների լուծման համար այլ ուժերի հետ համագործակցության գնալ:
«Ժամանակ»-ին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` անդրադառնալով ՀՀԿ գործադիր մարմնի տարածած հայտարարությանը, որտեղ նշվում է, որ ՀՀԿ-ն հանդես է գալիս որպես հանրային համերաշխության եւ բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից: «ՀՀԿ-ն, ունենալով մեծամասնություն, կարող է խնդիրներ լուծել առանց այլ քաղաքական ուժերի աջակցության: Համարում եմ, որ սա ասպարեզ իջեցված շինծու հայտարարություն է, որի քաղաքական ռեալ անհրաժեշտությունն այսօր չկա»,- վստահ է Քոքոբելյանը` բացառելով, որ ՀՀԿ-ն, ասենք, կարող է իրենց քաղաքական ուժին համագործակցության առաջարկ անել»,- գրում է «Ժամանակ»-ը:




























