Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից մայիսի 21-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության եւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 450 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում:
Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը ներկայացրել է խախտումները.
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 3 հատ խեցգետորսիչ:
Հողերի պահպանության ոլորտ
ԿՀԹՎՆ ՎԲ աշխատակիցների կողմից արձանագրված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արմավիրի ՏԲ կողմից 4 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 320 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:
Ընդհանուր առմամբ, ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1,41 մլն դրամ գումար:



























