Կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը դեռ չի անդամակցել նորացված ՕԵԿ-ին: Այս մասին նախարարն անձամբ հայտնել է «Երկիր»-ի թղթակցին:
«Հարցին, թե հնարավո՞ր է` առհասարակ չանդամակցի, Վարդանյանն ընդգծեց, որ դեռ նոր անդամագրման կարգը չի նայել, երբ նայի այն ժամանակ էլ կպատասխանի անդամակցել-չանդամակցելու մասին հարցին:
Երբ փաստացի նախկին ՕԵԿ-ականին տեղեկացրինք կուսակցությանը անդամագրվելու նոր կարգի մասին, Վարդանյանն, այնուամենայնիվ, ասաց, որ ինքը ծանոթ չէ դրան, կծանոթանա եւ իր որոշման մասին այս շաբաթ կհայտնի: Երբ մեր թղթակիցը համառորեն փորձեց հարցի պատասխանը ստանալ, Մանուկ Վարդանյանը մեր թղթակցից հետաքրքվեց. «Իսկ Դուք ինչո՞ւ չեք անդամակցում Կոմունիստական կուսակցությանը...»,- գրում է «Երկիրը»:




























