Մայիսի 29-ին, ժամը 18.45-ին, մի կնոջից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ իր դրամապանակը գողանալիս բռնել է գողին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 42-ամյա, նախկինում դատապարտված Անահիտ Ն.-ն թիվ 23 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 40-ամյա Լիաննա Ե.-ի դրամապանակը, որի մեջ եղել է շուրջ 120 հազար դրամ եւ փաստաթղթեր, որից հետո տեսնելով, որ Լիաննա Ե.-ն նկատել է` դրամապանակը գցել է մոտակա խոտերի մեջ:
Գողոնը հայտնաբերվել է, կատարվում է նախաքննություն:




























