Ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես աձագանքեց ՀՀԿ համամասնական ընտրացուցակից պատգամավոր դարձած Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում հանրապետական Վիկտոր Դալլաքյանի պատության փաստը:

«Ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով: Պարզապես ընտրությունը կատարվել է արդար, եւ մարդիկ իրենց ձայնը տվել են մյուս թեկնածուին (Էդմոն Մարուքյանին-խմբ.)»,- ասաց Բաղդասարյանը:

Ի դեպ, մամուլում լուրեր են շրջանառվում, որ Վանաձորում մեծամասնական ընտրակարգով պետք է առաջադրվեր Վահրամ Բաղդասարյանը, իսկ Դալլաքյանը պետք է առաջադրվեր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: Հարցին, թե եթե Դուք առաջադրվեիք` հնարավո՞ր է, որ այլ զարգացում լիներ, Բաղդասարյանը պատասխանեց. «Նման ենթադրություններ չեմ կարող անել, որովհետեւ ընտրողը ժողովուրդն է»:

Նա նաեւ նշեց, թե անձնապես չի ճանաչում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին: «Շփումներ չկան, բայց կանոնակարգված, խելացի երիտասարդ է: Փոքր քաղաք է, ճանաչում ենք»,- ասաց նա` հավելելով, որ Վանաձորի խնդիրները լուծելու համար համագործակցելու է ոչ միայն Մարուքյանի, այլեւ մյուս պատգամավորների հետ:

Նշենք, որ Բաղդասարյանը չորրորդ գումարման ԱԺ-ի ընտրություններում պարտվել էր հենց Վիկտոր Դալլաքյանին, իսկ այս ընտրություններում զբաղեցնում էր ՀՀԿ համամասնական ընտրացուցակի 30-րդ հորիզոնականը: