Հայաստանի կառավարությունն այսօր` մայիսի 31-ի նիստում ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրեց 50 մլն դրամ` «Երեւանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը համաֆինանսավորելու նպատակով: փառատոնը կազմակերպում է «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» հկ-ն:
Ամենամյա փառատոնի ծրագրում ընդգրկվում են աշխարհի մեծանուն եւ առաջնակարգ երաժիշտներ եւ երաժշտախմբեր: 2012 թվականի ծրագրով ելույթներ կունենան աշխարհահռչակ երաժիշտներ Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը, Քիմ Քաշքաշյանը, Լորին Մազելը, Ամստերդամի Կոնցերտգեբաու նվագախումբը:



























