Դավիթ Զիրոյանի 1-ին կինը, ով խոշտանգումների եւ դաժան ծեծի էր ենթարկվել ամունսու եւ սկեսուրի` Հայկանուշ Միքայելյանի կողմից, անհայտ պատճառներով դատարանում փոխել է ցուցմունքը եւ մեղմացրել նախկին սկեսուրի դեմ առաջադրված հոդվածները: Այս մասին, այսօր` մայիսի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց այդ գործով փաստաբան Նոնա Գալստյանը: Հիշեցնենք, որ Հայկանուշ Միքայելյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2 մասի 5-րդ կետով / առանձին դաժանությամբ դտավարությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառել / եւ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով/ առանձին դաժանությամբ խոշտանգում/ : Իսկ Դավիթ Զիրոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառել / եւ 118-րդ հոդվածի /ծեծ/, սակայն 18.09.2011 թվականին համաներմամբ ազատ է արձակվել: Իսկ Հայկանուշի մասով գործն ուղարկվել է դատարան: Վերջինիս մեղադրանքը մեղմացվել է նաեւ պայմանավորված այն փաստով, որ իր եւ ամուսնու կողմից ծեծի ենթարկված 1-ին հարսը ցուցմունքի մի մասը հետ է վերցրել:
Նա նշել էր, որ տեսողությանը անդառնալի վնաս է հասցրել, բայց իր ցուցմունքը անհայտ պատճառներով հետ է վերցրել: Նրանց կողմից դաժանությամբ եւ խոշտանգումների ենթարկված 2-րդ հարսը` Մարիամ Գեւորգյանը եւս չգիտի, թե ինչու է 1-ին հարսը ցուցմունքը փոխել: Նա նշեց, որ հենց իր ամուսնու նախկին կինն է գտել իրեն եւ առաջարկել, որ միասին դիմեն ոստիկանություն:
Փաստաբան Նոնա Գալստյանը նշեց, եթե ներկա հոդվածով սկեսուրին կհասնի 3-5 տարվա ազատազրկում, ապա եթե ցուցմունքը չփոխվեր, պատիժը կլիներ 7-8 տարվա ազատազրկման տեսքով: Նա նաեւ պատմեց, որ սկեսուրը Դավիթ Զիրոյանի հետ միասին 2005-ի դեկտեմբերից մինչեւ 2010-ի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կանանց Մելինե Բայաթյանի եւ Մարիամ Գեւորգյանին ենթարկել է ծեծի, խոշտանգումների, բռնությունների` վերջիններիս պատճառելով մարմնական եւ հոգեկան տառապանքներ: Փաստաբանը մանրամասնեց նաեւ, թե ինչ անդառնալի վնասներ է հասցրել Մարիամ Գեւորգյանին: «Ամբաստանյալի կողմից իր որդու հետ միասին տարբեր առարկաներով մասնավորպես կենցաղային օգտագործման առարկաներով գդալով, շերեփով, դանակով , մկրատով, աթոռով հարվածել են տուժողների մարմնի տարբեր մասերին` դեմքին, պարանոցին, կրծքերին, ներքին օրգաններին: Այրել են Մարիամ Գեւորգյանի կրծքերը, ներքին օրգանները: Արդուկով վառել են մարմնի տարբեր մասերը, նաեւ ձեռքը եւ մեջքի երկու հատվածը եւ մինչ օրս կա հետքերը: Ստիպել են աղ, օճառ կուլ տալ, մերկ վիճակում մեկ ոտքի վրա կագնեցրել են սառը սենյակում բաց պատուհանի տակ»,-պատմեց փաստաբանը:
Ինչ վերաբերում է Մարիամ Գեւորգյանի ներկա առողջական վիճակին, վերջինս հուզմունքից դժվարացավ խոսել, իսկ փաստաբանն ասաց, որ Մարիամի քթին, ականջներին մինչ օրս պահպանված են մարմնական վնասվածքները: Դրանց մի մասը հնարավոր է շտկել պլաստիկ վիրահատությամբ, իսկ մյուս մասն անջնջելի է:




























