Մայիսին` ապրիլի նկատմամբ, արձանագրվել է 1.3 % գնանկում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Արդյունքում` 12-ամսյա գնաճը մայիսի դրությամբ հասել է վերջին 5 տարում իր նվազագույն մակարդակին` ընդամենը 0.5%: Ընդ որում` պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գծով առկա է 1% գնանկում: Գնաճ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների խմբում` 4%, ծառայությունների ոլորտում` 1.7%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է սպառողական գների 2.8-0.6%  գնանկում,  ընդ որում,  գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մարտունիում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.1%-ով: