Հարավային Կովկաս այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ինտենսիվ աշխարհաքաղաքական քննարկումներ կունենա: Այդ մասին իր հոդվածում գրում է ամերիկյան «Heritage Foundation» հետազոտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Արիել Կոենը:
Օրակարգի հիմնական հարցերից մեկը, ըստ փորձագետի, ղարաբաղյան հակամարտությունն է լինելու: Կոենը հակամարտությունը «վառոդի տակառ» է համարում, որը սպառնում է պայթել Հարավային Կովկասում:
«Եթե դա տեղի ունենա, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինված ռազմական հակամարտությունը սպառնալիք է լինելու Կասպից ծովից էներգետիկ տարանցման համար, սպառնալիք է ներկայացնելու նաեւ Վրաստանի համար (քանի որ Ռուսաստանը կարող է տարանցիկ ուղի պահանջել բարեկամ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար), ինչպես նաեւ կուժեղացնի տարածաշրջանի գործերում Հայաստանի եւս մեկ դաշնակցի` Իրանի դերը»,-նշել Կոենը:
Նրա խոսքով` Հայաստանն ու Ադրբեջանը հազիվ թե հետեւեն Քլինթոնի կոչերին, քանի որ Ռուսատսանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդական ջանքերը բանակցություններում բեկում չառաջացրեցին:



























