Նազրանում, «Կովկաս» պետական մայրուղում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին հարձակում է տեղի ունեցել Ճանապարհապարեկային ուղեկալի վրա: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ինգուշիայի ՆԳՆ ներկայացուցչին, մահապարտ-ահաբեկիչը, երթեւեկելով սեւ «Լադա Պրիորա» մեքենայով, գործի է դրել պայթուցիկ սարքը հենց ուղեկալի մոտ:
Պայթյունը տեղի է ունեցել, երբ ուղեկալում մի քանի տասնյակ ոստիկաններ են եղել, որոնք միջոցառումներ էին իրականացնում՝ առանց համարանիշների եւ մուգ ապակիներով մեքենաներն ի հայտ բերելու համար: Պայթյունի արդյունքում, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, մեկ մարդ զոհվել է, եւս 18-ը՝ վնասվածքներ են ստացել:




























