Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան (նստավայրը` Կիեւ) Միքայել Բորգ-Հանսենին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանն ու դեսպան Բորգ-Հանսենն ընդգծել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա խթանել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը:
Նշենք, որ նոր դեսպանը համատեղության կարգով նաեւ Ուկրաինայում Դանիայի դեսպանն է, իսկ մինչ այդ՝ 2005-2009թթ. եղել է Մեծ Բրիտանիայում Դանիայի Թագավորության դեսպանության դեսպանորդը:




























