Հայաստանի ոստիկանությունը դիմել է ՀՀ կառավարությանը` թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի նմուշների ներմուծման թույլտվություն ստանալու համար: Հարցը ներառված է հունիսի 7-ի կառավարության նիստի օրակարգում:

Նմուշներն անվճար տրամադրելու է ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակը (UNODC), այն բանից հետո, երբ ՀՀ ոստիկանությունը համաձայնել է մասնակցել UNODC-ի կողմից տարեկան երկու անգամ կազմակերպվող «Միջազգային համագործակցված վարժանքներին» (International Collaborative Exercise).

Բոլոր թմրամիջոցներն ու հոգեմետ նյութերը պետք է ներմուծվեն Ավստրիայից: Դրանցում առկա են հայտնի թմրամիջոցներ` հաշիշ, մարիխուանա, կոկաին, հերոին, մորֆին: Բայց ցանկում ընդգրկված նյութերի մի մասը կարելի է ազատորեն գտնել նաեւ հայաստանյան դեղատներում` լիդոկաին, պարացետամոլ, կոդեին եւ այլն: