Հայաստանի գլխավոր դատախազի` 2009թ. դեկտեմբերի 9-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքում փոփոխություն է կատարվել եւ ստեղծվել է մասնագիտացված բաժին` թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ բաժինն ստեղծվել է` Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, այդ հանցագործությունների գործերով ՀՀ դատախազությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների արդյունավետ, համակարգված եւ կենտրոնացված իրականացումն ապահովելու համար:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետ է նշանակվել Վարդան Մուրադյանը:




























