Հայաստանի կառավարության որոշմամբ՝ 2010թ. հունվարի 8-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխվել է 2009թ. դեկտեմբերի 26-ը` շաբաթ օր։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմավիրում կայացած արտագնա նիստում կառավարությունը, հիմք ընդունելով «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ եւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածները, որոշել է 2010թ. ապրիլի 5-ի, հուլիսի 12-ի, օգոստոսի 16-ի եւ սեպտեմբերի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2010թ. ապրիլի 10-ը, հուլիսի 17-ը, օգոստոսի 21-ը եւ սեպտեմբերի 18-ը` շաբաթ օրերը: