Երեկ ՀՀՇ գրասենյակում ՀԱԿ-ի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ քարտուղար Արամ Մանուկյանը հանդիպել են Կոնգրեսի համախոհների եւ երիտասարդ ակտիվիստների հետ: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
«Քննարկման հիմնական թեման մայիսի 6-ի ԱԺ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակն էր ու ներքաղաքական զարգացումները: Պատգամավորները նաեւ պատասխանել են մասնակիցների հարցերին: Հանդիպումը փակ է եղել լրատվամիջոցների համար»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:


























