Սոչիի տրանսպորտային դատախազությունը հաստատել է աբխազահայ 23-ամյա Կամո Հակոբյանի նկատմամբ մեղադրանքը, ով կասկածվում էր Սոչիից մի գործարարի մեքենան պայթեցնելու մեջ:

Ինչպես հաղորդում է  «Abkhazeti.info»-ն, նախաքննությունը պարզել է, որ  2010 թ. սեպտեմբերին երիտասարդը ընդհարվել է «Պարուս» սրճարանի սեփականատիրոջ հետ, որից հետո նա  որոշել է վրեժ լուծել եւ պայթեցնել է նրա մեքենան` «Toyota RAV4»-ը:

Պայթյունից տուժել է նաեւ մոտակայքում կայանված « Toyota Corolla»-ն, վնասի չափը կազմել է 500 հազ. ռուբլի:

Հակոբյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: