Վրաստանում դեկտեմբերի 17-ի դրությամբ «խոզի գրիպով» վարակվածության լաբարատոր հաստատված 759 դեպք կա: Այս մասին հաղորդում է «GHN» գործակալությունը:
Պաշտոնական տվյալներով, ներկա պահին հիվանդներից 8-ի վիճակը գնահատվում է ծանր:
Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մի հղի կին, ով երեկ տեղափոխվել է Քութաիսի հիվանդանոց: Ներկայումս նա արհեստական շնչառություն է ստանում:
Ծանր վիճակում են գտնվում նաեւ ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող երկու հիվանդներ:
Հիշեցնենք, որ Վրաստանում A/H1N1 վարակից մինչ օրս մահացել է 5 հոգի:



























