Լեհաստանի դեսպանության ներկայացուցիչն, հուլիսի 1-ին, հանդիսավոր կերպով Տավուշի մարզի Պառավաքար գյուղի համայնքի բնակիչներին է նվիրաբերել Լեհական աջակցություն ծրագրի շրջանակներում գնված տրակտորը:
Լեհաստանի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ 2012-ին դեսպանությունն իրականացնում է ընդհանուր հաշվով 6 այսպես կոչված փոքրիկ դրամաշնորհային ծրագրեր` Լեհական աջակցության շրջանակներում: Ծրագրերն իրականացվում են Տավուշի, Լոռիի, Արագածոտնի եւ Սյունիքի մարզերում: Ծավալում են` դպրոցների վերանորոգումներ, ջրագծերի կառուցում, Ստեփանավանի մոտակայքում գտնվող Գյուլագարակ գյուղի դենդրոպարկին աջակցություն, ինչպես նաեւ Տաթեւի վանքից մինչեւ Հարջիս զբոսաշրջային երթուղու ցուցանակների տեղադրում:
Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է 60 հազար եվրո:


























