Հուլիսի 2-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.00-ի սահմաններում, վայոց ձորի մարզի Ելփին գյուղում արջը կոտրել է գյուղի բնակիչներ Ա. Թովմասյանի եւ Վ. Բադալյանի բերքատու ծառերը եւ հոշոտել Վ. Բադալյանին պատկանող հորթը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանը եւ Ոստիկանության մարզային վարչությունը: