Ընդհանուր առմամբ 2009 թվականը բարենպաստ էր Հայաստանի մշակույթի ոլորտի համար՝ չնայած գլոբալ ֆինանսական ճգնաժամին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Երեւանի Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
«Տարին ֆինանսական առումով շատ բարդ էր, եւ դժվար էր միջոցներ գտնել այս կամ այն ծրագրի իրականացման համար, բայց այդուհանդերձ շատ մշակութային նախագծեր իրականացվել են»,- նկատեց Սարգսյանը՝ հավելելով, որ դա մեծ ձեռքբերում է: Ինչ վերաբերում է ձախողումներին, նրա խոսքով, դրանք հիմնականում վերաբերել են առանձին անհատների:




























