Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես վայել է իսկական հային, մտադիր է Նոր տարին անցկացնել Հայաստանում՝ իր բազմանդամ ընտանիքի հետ: «Ես միայն մեկ անգամ Նոր տարին Հայաստանում չեմ անցկացրել՝ ուսանող ժամանակ, քանի որ գտնվում էի Մարսելում եւ միջոցներ չունի Հայաստանի տոմս գնելու»,- խոստովանեց Աշոտյանը՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Ամանորյա սեղանին նա ամենից շատ սիրում է փախլավա: Իսկ Ձմեռ պապին արդեն Աշոտյանը, ի տարբերություն իր գործընկերների, չի հավատում: «Ես այն տարիքում եմ, որ ինքս եմ Ձմեռ պապի իմ ընտանիքի եւ երեխաների համար»,- ասաց նա: