Ամանորյա տոներին Ստամբուլի ոստիկանության որոշ ստորաբաժանումների աշխատակիցներ Ձմեռ պապի շորեր են հագնելու։
Թուրքական Internethaber կայքէջի փոխանցմամբ՝ Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերը հայտնել է, որ Նոր տարվա կապակցությամբ՝ բոլոր անվտանգության միջոցառումները կկազմակերպվեն հավուր պատշաճի։ Ստամբուլի նահանագապետը նշել է, որ մի շարք ոստիկանական ստորաբաժանումներ քաղաքում ծառայություն կիրականացնեն Ձմեռ պապի հագուստով։



























