Անթալիան գրավում է ոչ միայն հայերին, այլեւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք իրենց Ամանորն անցկացնելու են Անթալիայում:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նոր տարվա արձակուրդը եւս կանցկացնի Անթալիայում։ Թուրքական Internethaber կայքէջի փոխանցմամբ՝ Էրդողանը դեկտեմբերի 30-ի երեկոյան ժամանել է Անթալիա։ Թուրքիայի վարչապետը՝ ընտանիքի հետ հանգիստը կանցկացնի Անթալիայի Բելեքի «Rixos Premium» հյուրանոցի վիլաներից մեկում։