Այսօր՝ դեկտեմբերի 31-ին Լիտվան փակում է բալթյան տարածաշրջանի միակ ԱԷԿ-ը: Իգնալինի ԱԷԿ-ի ռեակտորների անջատման գործընթացը սկսվելու է տեղական ժամանակով ժամը 20-ին:
Արդեն 2010թ. սկսվելուց մեկ ժամ առաջ կայանն ամբողջությամբ կանջատվի: ԱԷԿ-ի անջատմամբ Լիտվայի համար դժվարին ժամանակներ են սկսվելու, բայց վարչապետ Անդրյուս Կուբիլիուսը նկատել է, որ չի կարելի ԱԷԿ-ի փակումը աղետ համարել: Կայանի անջատումը Լիտվան էլեկտրաէներգիա արտահանողից կվերածի ներմուծողի: Համապատասխան համաձայնագրեր են կնքվել Բելառուսի, Լատվիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Էստոնիայի հետ:



























