Արգենտինահայ հայտնի գործարար, American International Airports ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը Արգենտինայի պետությանն է նվիրել հիվադանոց, որը կրելու է իր հանգուցյալ եղբոր՝ մասնագիտությամբ բժիշկ Անդրանիկ Էռնեկյանի անունը։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, բժշկական կենտրոնի կառուցման համար Էռնեկյանը ներդրել է մոտ 15 միլիոն դոլար եւ խոստացել է ամեն ամիս նվիրաբերել եւս 30 հազար դոլար՝ հիվանդանոցի ընթացիկ ծախսերը հոգալու համար։
Նոր հիվանդանոցը գտնվում է Արգենտինայի Ezeiza գլխավոր օդանավակայանի մոտ եւ ունենալու է ռազմավարական նշանակություն։
Հիվանդանոցի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրխները եւ բարձաստիճան այլ անձինք։




























