Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը ուժգին քամիների պատճառով 2010 թվականը դիմավորել է մթության մեջ: Ինչպես Մարտունուց հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, քամիների պատճառով հոսանքազրկվել է ողջ քաղաքն ու հարակից որոշ գյուղեր, վնասվել են տանիքներ, անգամ պատեր են փլվել, էլեկտրասյուներ են ընկել: Մարտունեցիները հոսանքից զրկված են եղել հունվարի 1-ին, 2-ին եւ 3-ին:
Ավերածությունները բավական շոշափելի են: Վնասվել են բարձրահարկ եւ սեփական տների տանիքները: Միայն հունվարի 3-ին է քամին որոշ չափով դադարել, եւ առատ ձյուն է տեղացել: Իսկ որոշ թաղամասերում էլեկտրամատակարարումը դեռ չի վերականգնվել:




























