Թուրքիայի Ադանայի շրջանի գյուղերից մեկում 7-րդ դասարանի 12-ամյա աշակերտը կացնով հարձակվել է դպրոցի տնօրենի եւ ուսուցիչների վրա։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ կացնով զինված աշակերտի ձեռքից կացինը խլել են աշակերտները։ Ավելի ուշ ժամանած ժանդարմները ձերբակալել են աշակերտին։ Այս աշակերտը նոր էր տեղափոխվել այդ դպրոց։ Նա անցյալ տարի էլ մտել էր իր հին դպրոց հրազենով եւ կրակ բացել։