Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով հունվարի 12-13-ը կգտնվի Ռուսաստանում։ Կառավարությունների ղեկավարների հանդիպմանը քննարկվելու են երկկողմ համագործակցության ընդլայնման եւ խորացման հարցերը։
Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանը Մոկվայում կրկին կբարձրացնի Կովկասյան համագործակցության եւ կայունության պլատֆորմի ստեղծման հարցը եւ կխնդրի Մոսկվային նախաձեռնողականություն ցուցաբերել Ղարաբաղի խնդրի կարգավորման մեջ։




























