Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հունվարի 6-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մեր երկրի պաշտպանական գերատեսչությունում:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2009 թ. կատարված աշխատանքները, քննարկվել են մեր բանակի մարտական պատրաստվածությանը, զինված ուժերի հետագա զարգացման ու կատարելագործման ուղղությամբ 2010 թ. ընթացքում ծրագրավորված աշխատանքներին վերաբերող հարցեր: Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարություններ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ «մեր զինված ուժերը պատրաստ են լուծելու իրենց առջեւ դրված բոլոր խնդիրները եւ կասեցնելու մեր երկրի դեմ ռազմական ագրեսիայի ցանկացած փորձ»:




























